ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը կրկին հայտարարել է, որ մտադիր է Patriot հակաօդային համակարգեր մատակարարել Ուկրաինային, և որ եվրոպական երկրները կվճարեն համակարգերի համար։ «Մենք նրանց կուղարկենք Patriot-ներ, որոնց կարիքը նրանք շատ ունեն, քանի որ Պուտինը շատերին զարմացրել է։ Նա սահուն խոսում է, իսկ երեկոյան սկսում է բոլորին ռմբակոծել։ Բայց կա մի փոքր խնդիր. ինձ դա դուր չի գալիս»,- լրագրողներին ասել է Թրամփը։               
 

Ու՞մ դուռն է բացվում Մարսում

Ու՞մ դուռն է բացվում Մարսում
17.02.2013 | 19:33

Մարսի մակերևույթին գտնվել է քար, որից բռնակ է երևում: NASA- ի գիտնականները պարզել են, որ դռան բռնակի տեսք ունեցող ելուստը բնական ծագում ունի և ձևավորվել է քամիների ներգործությամբ, երբ փափուկ քարը փշրվել է քամուց ու ավազից, իսկ առավել կոշտը` դիմադրել ու քարից դուրս գալով` պահպանվել է: Այդքան արտառոց նմանությունը գիտնականները համարում են պարզ պատահականություն:

Դիտվել է՝ 3197

Մեկնաբանություններ